Քրիստիան Պուլիշիչը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

Միլանի կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչը պլանավորում է այս ամռանը լքել թիմը։ Այս մասին հայտնում է Tuttosport-ը։

Ըստ աղբյուրի՝ Պուլիշիչը դժգոհ է թիմի ներկայիս արդյունքներից և դիտարկում է առաջիկա ամռանը ակումբային գրանցումը փոխելու հնարավորությունը։

Այս մրցաշրջանում Պուլիշիչը բոլոր մրցաշարերում անցկացրել է 49 հանդիպում, խփել 17 գոլ և կատարել 12 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «ռոսոներիների» հետ լրանում է 2027 թվականի ամռանը։