Էմիլիանո Մարտինեսի ծառայություններով հետաքրքրված են գրանդ թիմեր

«Ասթոն Վիլայի» և Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը» և «Բարսելոնան»։

Այս մասին հայտնում է DSports-ը։

«Կարմիր սատանաները» և «Բլաուգրանան» արդեն ներկայացրել են իրենց տրանսֆերային առաջարկները։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 միլիոն եվրո։

Ֆուտբոլիստը անգլիական թիմում հանդես է գալիս 2020 թվականից, նրա պայմանագիրը թիմի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։