«Արսենալում» տարաձայնություններ կա տրանսֆերային ծրագրերի շուրջ

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան համաձայն չէ մարզական տնօրեն Անդրեա Բերտայի հետ հարձակվողի դիրքի ուժեղացման հարցում։

Այս մասին հայտնում է լրագրող Սայմոն Ֆիլիպսը։

Աղբյուրի համաձայն՝ Արտետան նախընտրում է պայմանագիր կնքել «Լայպցիգի» հարձակվող Բենժամին Շեշկոյի հետ, սակայն Բերտան պնդում է «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Գյոկերեսի թեկնածությունը։

Այս մրցաշրջանում 26-ամյա Վիկտոր Գյոկերեսը 51 խաղում խփել է 53 գոլ և կատարել 13 գոլային փոխանցում։ 21-ամյա Բենժամին Շեշկոն անցկացրել է 45 հանդիպում, խփել է 21 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։