«Նապոլիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է Ա Սերիայի չեմպիոնական տիտղոսի պայքարի մասին։
«Մենք մոտ ենք Սկուդետտոյին, բայց պետք է վերջին քայլը անենք՝ տանը, մեր երկրպագուների առջև։ Դժվարություններով լի մրցաշրջան էր, բայց մենք երբեք չբողոքեցինք։ Բարեբախտաբար, մրցաշրջանն ավարտվում է, քանի որ մենք բոլորին կորցնում ենք կտոր-կտոր։ Եվ այնուամենայնիվ, մենք շարունակում ենք պայքարել։
Հուսով եմ, որ այս տղաները կկարողանան նվաճել այս Սկուդետտոն։
Հաղթանակը կլինի պարգև այս մրցաշրջանում ներդրածս ամեն ինչի համար: Ես ամեն ինչ արել եմ։ Շատ հոգնած եմ, հազիվ եմ հասնում առաջնության ավարտին։
Նեապոլը հիանալի վայր է՝ մեծ կիրքով և խանդավառությամբ, բայց շատ բարձր սպասելիքներով՝ երբեմն ավելի բարձր, քան թիմի իրական հնարավորություններն են», – Կոնտեի խոսքերն է մեջբերում լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն:
Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Նապոլին»՝ 79 միավորով, մրցաշրջանի ավարտից մեկ տուր առաջ։ Թիմը մեկ միավորով առաջ է իր մոտակա հետապնդողից՝ «Ինտերից»։