Հայտնի են Իսպանիայի Սուպերգավաթի բոլոր մասնակիցները ու զույգերը

Հայտնի են դարձել 2026 թվականին կայանալիք Իսպանիայի Սուպերգավաթի բոլոր մասնակիցներն ու զույգերը։

Մրցաշարին կմասնակցեն չորս թիմեր՝ «Բարսելոնան», «Ռեալ Մադրիդը», «Ատլետիկ Բիլբաոն» և «Ատլետիկո Մադրիդը»։

Ինչպես սոցիալական ցանցերում հայտնել է լրագրող Միստեր Չիպը, մրցաշարի առաջին կիսաեզրափակչում կհանդիպեն «Ռեալ Մադրիդը» և «Ատլետիկոն»։ Երկրորդ խաղում կմրցեն կատալոնական «Բարսելոնան» և Բիլբաոյի «Ատլետիկը»։

Հիշեցնենք, որ մրցաշարը կկայանա 2026 թվականի հունվարին։ 2022 թվականից ի վեր մրցաշարն անցկացվում է Սաուդյան Արաբիայում։

Իսպանիայի Սուպերգավաթի գործող հաղթողը «Բարսելոնան» է, որը եզրափակչում 5-2 հաշվով հաղթեց «Ռեալ Մադրիդին»։