Վիկտոր Գյոկերեսը դարձավ Պորտուգալիայի առաջնության լավագույն ռմբարկուն

«Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Գյոկերեսը դարձավ Պորտուգալիայի 2024/25 մրցաշրջանի լավագույն ռմբարկուն։

26-ամյա հարձակվողը 33 խաղում դարձել է 39 գոլի հեղինակ։

Շվեդ հարձակվողը երկրորդ անգամ անընդմեջ դարձավ Պորտուգալիայի առաջնության լավագույն ռմբարկու։ Անցած մրցաշրջանում նա 33 խաղում դարձել էր 29 գոլի հեղինակ։

Հիշեցնենք, որ «Սպորտինգը» 21-րդ անգամ դարձավ Պորտուգալիայի չեմպիոն։