«Սպորտինգը» 21-րդ անգամ դարձավ Պորտուգալիայի չեմպիոն

«Սպորտինգը» հռչակվեց Պորտուգալիայի չեմպիոն 2024/25 մրցաշրջանում՝ երկրորդ անգամ անընդմեջ նվաճելով տիտղոսը։

Վերջին՝ 34-րդ տուրում «Սպորտինգը» տանը հաղթանակ տարավ «Վիտորիա Գիմարայեշի» նկատմամբ (2-0)՝ շնորհիվ երկրորդ խաղակեսում Պեդրո Գոնսալվեշի և Վիկտոր Գյոկերեսի խփած գոլերի։

Լիսաբոնի ակումբը մրցաշարային աղյուսակում երկու միավորով առաջ է անցել «Բենֆիկայից», որը վերջին տուրում հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց «Բրագայի» հետ (1-1)։ «Պորտուն» զբաղեցրեց երրորդ տեղը։

Սա «Սպորտինգի» պատմության մեջ 21-րդ չեմպիոնական տիտղոսն էր։ Ավելի շատ տիտղոսներ ունի «Պորտուն» (30), մինչդեռ ռեկորդակիրը «Բենֆիկան» է, որը 38 անգամ նվաճել է չեմպիոնի տիտղոսը։