«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը չի հեռացվի, եթե թիմը պարտվի Եվրոպա Լիգայի եզրափակչում «Թոթենհեմի» դեմ, որը կկայանա չորեքշաբթի՝ մայիսի 21-ին:
Այս մասին հայտնում է Mirror-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Կարմիր սատանաների» ղեկավարությունը խելագարություն է համարում պորտուգալացի մասնագետին թիմի այս մրցաշրջանի արդյունքների համար պատասխանատու դարձնելը։
Նշվում է, որ անգլիական ակումբի ղեկավարության որոշ անդամներ որոշակի հիասթափություն են զգում 40-ամյա մարզչի այն հայտարարության կապակցությամբ, որ աշխատանքը կարող է չափազանց դժվար լինել իր համար։
Ռուբեն Ամորիմը նշանակվել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ 2024 թվականի նոյեմբերին։ Նրա ղեկավարությամբ մանկունիանցիները բոլոր մրցաշարերում անցկացրել են 40 խաղ, հաղթել են 16 անգամ և պարտվել 16 անգամ։