Նոր տեղեկություն Հենրիխ Մխիթարյանի առողջական վիճակից

«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում է արագ տեմպերով վերականգնվել ազդրի վնասվածքից, որը ստացել էր Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Բարսելոնայի» դեմ պատասխան խաղում։ Ինչպես հայտնում է FCInter1908-ը, 36-ամյա խաղացողը զգալի առաջընթաց է գրանցել ապաքինման գործընթացում և մոտ է խաղային լիարժեք պատրաստվածությանը։

Մխիթարյանը արդեն սկսել է լիարժեք մարզումներ, ինչպես նաև իր թիմակիցներ Բենժամեն Պավարը և Դավիդե Ֆրատեզին։ Նրանց ֆիզիկական վիճակը ներկայումս գնահատվում է ավելի լավ, քան Լաուտարո Մարտինեսինը, ով, ըստ ամենայնի, բաց կթողնի առաջիկա հանդիպումը «Լացիոյի» դեմ։

Իտալական ակումբը մեծ հույսեր է կապում փորձառու կիսապաշտպանի վերադարձի հետ՝ հատկապես հաշվի առնելով առաջիկա հանդիպումների կարևորությունը, այդ թվում՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը։