Fastex Պրեմիեր Լիգայի հերթական տուրում «Ուրարտուն» և «Նոան» չպարզեցին հաղթողին։ Խաղն ավարտվեց 3-3 հաշվով։
«Ուրարտուի» կազմում 9-րդ և 42-րդ րոպեներին գոլեր հեղինակեցին Կարեն Մելքոնյանը և Խարիտոն Այվազյանը, իսկ 45-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Գոնսալու Գրեգորիուն։
«Նոայի» կազմում 19-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Էլդեր Ֆերեյրան, 25-րդ րոպեին հաջողության հասավ Մատեուս Այասը, իսկ 46-րդ րոպեին Թոռարինսոնը հավասարեցրեց խաղի հաշիվը։
Standings provided by Sofascore