«Միլանը» պատասխանել է «Մանչեսթեր Սիթիի» առաջարկին՝ Տիջանի Ռեյնդերսի տրանսֆերի վերաբերյալ

«Միլանի» կիսապաշտպան Տիջանի Ռեյնդերսը չի տեղափոխվի «Մանչեսթեր Սիթի», հաղորդում է Teamtalk-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ միլանյան ակումբը մերժել է 26-ամյա հոլանդացու համար 60 միլիոն եվրոյի առաջարկը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Ռեալ Մադրիդը»։

Այս մրցաշրջանում Ռեյնդերսը մասնակցել է 52 հանդիպման, խփել 15 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։