«Միլանը» նոր մարզական տնօրեն է փնտրում

«Լիվերպուլի», «Չելսիի» և «Ատալանտայի» նախկին մարզիչ Լի Քոնգերտոնը «Միլանի» տեսադաշտում է, քանի որ ակումբում նոր մարզական տնօրեն են փնտրում։ Այս մասին հաղորդում է Football Italia-ն։

«Ռոսոներիներին» վերջին ժամանակներս կապում էին մի շարք թեկնածուների հետ, այդ թվում՝ Իգլի Տարեն, Բոլոնիայից Ջովանի Սարտորին, Նապոլիից Ջովաննի Մաննան և Ատալանտայի Տոնի Դ’Ամիկոն:

Իրավական բարդությունների պատճառով միլանյան ակումբը կարողացավ համաձայնության գալ Ֆաբիո Պարատիչիի հետ։ Քոնգերտոնը վերջին տարին անցկացրել է որպես Սաուդյան Արաբիայի «Ալ Ահլի» ակումբի մարզական տնօրեն։ Այս պահին նա «Միլան» տեղափոխվելու գլխավոր թեկնածուն է։ Ակնկալվում է, որ որոշումը կկայացվի մրցաշրջանի ավարտից կարճ ժամանակ անց։