«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը, ով վարձավճարով տեղափոխվել է «Ասթոն Վիլա», կարող է կարիերան շարունակել Իսպանիայում։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 27-ամյա անգլիացու ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան»։ Հարձակվողը պատրաստ է աշխատավարձի կրճատման՝ կատալոնական ակումբ տեղափոխվելու համար։
Ռեշֆորդը այս մրցաշրջանում անցկացրել է 41 հանդիպում, խփել 11 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում։