«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է 220 միլիոն եվրո ծախսել «Բայեր Լևերկուզենի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի և «Միլանի» կիսապաշտպան Տեյանի Ռեյնդերսի համար՝ հունիսի 15-ին մեկնարկող ակումբային աշխարհի առաջնության նախօրեին։
Այս մասին հայտնում է Mirror-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ գերմանական ակումբը Վիրցի տրանսֆերի համար պահանջում է ավելի քան 120 միլիոն եվրո, սակայն «քաղաքայինները» չեն վախենում այս գնից։ Իր հերթին, «Միլանը» «Մանչեսթեր Սիթիին» տեղեկացրել է, որ Ռեյնդերսին գնելու համար ստիպված կլինի վճարել ավելի քան 66 միլիոն եվրո։
Ընդգծվում է, որ «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Վիրցին տեսնում է որպես 33-ամյա կիսապաշտպան Կևին Դե Բրույնեի փոխարինող, ով մրցաշրջանի ավարտին կհեռանա ակումբից։