«Բայեր Լևերկուզենի» աջ պաշտպան Ժերեմի Ֆրիմպոնգը կմիանա «Լիվերպուլին»։
Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նշվում է, որ անգլիական ակումբը «Բայերին» տեղեկացրել է 35 միլիոն եվրոյի հրաժարագնի կետի վճարման մասին։ Ֆուտբոլիստի հետ արդեն համաձայնեցվել է 5 տարվա պայմանագիր, ինչպես նաև նշանակվել է բժշկական զննում։
Ֆրիմպոնգն այս մրցաշրջանում ակումբի և հավաքականի կազմում անցկացրած 53 խաղում խփել է հինգ գոլ և կատարել 13 գոլային փոխանցում։