«Լիվերպուլի» դարպասապահ Քևին Քելեհերը կարող է փոխել ակումբային գրանցումը։ Այս մասին հայտնում է The I-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 26-ամյա իռլանդացուն ցանկանում է ձեռք բերել «Ասթոն Վիլան», որը ցանկանում է պայմանագիր կնքել դարպասապահի հետ, եթե Էմիլիանո Մարտինեսը հեռանա թիմից։
Դարպասապահը այս մրցաշրջանում անցկացրել է 20 հանդիպում, բաց է թողել 20 գոլ և ինը անգամ անառիկ է պահել սեփական դարպասը։