«Բավարիայի» վինգեր Լերոյ Սանեն կարող է վերադառնալ Պրեմիեր Լիգա։ Այս մասին հայտնում է Bayern Insider-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 29-ամյա գերմանացին դժգոհ է մյունխենյան թիմի կողմից իրեն առաջարկված նոր պայմանագրի պայմաններից։ Սանեի ներկայիս պայմանագիրը լրանում է այս ամռանը։
«Նյուքասլը» հետաքրքրություն է ցուցաբերում կիսապաշտպանի նկատմամբ։ Ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել Պրեմիեր Լիգայում՝ 2016-ից 2020 թվականներին նա ներկայացրել է «Մանչեսթեր Սիթին»։
Սանեն «Բավարիայում» հանդես է գալիս 2020 թվականի ամռանից։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 45 հանդիպում, խփել 13 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։