LA LIGA. «Վիլյառեալը» հաղթեց նորընծա չեմպիոն «Բարսելոնային»

Լա լիգայի նախավերջին՝ 37-րդ տուրի «Բարսելոնա» – «Վիլյառեալ» հանդիպումը հանդիպումն ավարտվեց 2-3 հաշվով հյուրերի հաղթանակով։

4-րդ րոպեին Այոզե Պերեզը բացեց խաղի հաշիվը, իսկ 38-րդ րոպեին Լամին Յամալը հավասարեցրեց այն։ Առաջին խաղակեսի ավելացրած ժամանակին Ֆերմին Լոպեսը առաջ մղեց կատալոնացիներին, իսկ 50-րդ րոպեին Կոմեսանյա Սանտին խաղի հաշիվը դարձրեց 2-2։

Թեյջոն Բուկենեն 80-րդ րոպեին խփեց խաղի վերջին գոլը՝ գրավելով Մարկ-Անդրե Տեր Շտեգենի դարպասը և հաղթանակ պարգևելով հյուրերին։

 

Standings provided by Sofascore