«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն պատասխանել է այն հարցին, թե արդյոք նա պատրաստ է տեղափոխվել Պրեմիեր Լիգայի մեկ այլ ակումբ։
«Մանչեսթեր Սիթիի» ավագի պայմանագիրը լրանում է մրցաշրջանի ավարտին և նա արդեն հայտարարել է, որ չի պատրաստվում նոր պայմանագիր կնքել ակումբի հետ։
«Ես ուզում եմ լավ ֆուտբոլ խաղալ։ Գիտեմ, որ փորձում ես կռահել, թե ուր եմ գնում, բայց դուք կիմանաք, երբ ես իմանամ։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ով է ինձ հրավիրում։ Ես ընտանիք ունեմ, փոքր երեխաներ։
Ես պետք է որոշում կայացնեմ, որը կաշխատի բոլորի համար, ոչ միայն ինձ համար։ Եթե ես 20 տարեկան լինեի, դա հեշտ որոշում կլիներ, բայց հիմա մի փոքր ավելի բարդ է։ Բանակցություններ վարել եմ այլ ակումբների հետ», – Դե Բրույնեի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։