«Յուվենտուսը» պատրաստ է 50 միլիոն եվրո վճարել «Բարսելոնայի» ֆուտբոլիստի համար

«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոն կարող է լքել կատալոնական ակումբը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Այս մասին հայտնում է Todofichajes-ը։

Ըստ աղբյուրի՝ «Յուվենտուսը» հետաքրքրված է 26-ամյա ուրուգվայցի ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելով։ «Ծեր Սինյորան» պլանավորում է Արաուխոյին ձեռք բերել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Հավանական գործարքը գնահատվում է 50 միլիոն եվրո։

Ֆուտբոլիստը «Բարսելոնայի» կազմում հանդես է գալիս 2020 թվականից։ Պաշտպանի պայմանագիրը լրանում է 2031 թվականի ամռանը։