«Այնտրախտ Ֆրանկֆուրտը» հետաքրքրված է «Սանդերլենդի» կիսապաշտպան Ջոբ Բելինգհեմի ծառայություններով։
Այս մասին հայտնում է Sky Sports-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ գերմանական ակումբը ցանկանում է պայմանագիր կնքել 19-ամյա անգլիացու հետ՝ Չեմպիոնների Լիգայի հաջորդ մրցաշրջանից առաջ։
Ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 հանդիպում, խփել չորս գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։