Ժոան Լապորտան խոսել է Լամին Յամալի ապագայի մասին

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտարարել է, որ ակումբը մոտ է Լամին Յամալի հետ պայմանագիրը երկարաձգելուն։

«Յամալը հանճար է, ով սիրում է «Բարսելոնան»։ Այստեղ նա ունի իր սերնդի ընկերներ և ֆուտբոլիստներ, որոնց հետ շատ ժամանակ է անցկացրել։

Նա ֆուտբոլիստ է՝ գերազանց տաղանդով, բայց միևնույն ժամանակ մնում է թիմային ֆուտբոլիստ։ Նա այստեղ իրեն հարմարավետ է զգում։ Նա ունի գործակալ՝ Ժորժե Մենդեշ, որի հետ մենք հեշտությամբ շփվում ենք։ Պայմանագրի երկարաձգումը գրեթե համաձայնեցված է։ Անհրաժեշտ է միայն դրա վավերացումը։

Նրան կվարձատրե՞ն աշխարհի լավագույն ֆուտբոլիստի պես։ «Բարսելոնայում» մենք ֆուտբոլիստներին վճարում ենք նրանց կարողություններին համապատասխան։ Մեր ակումբը լավ գումար է վճարում ֆուտբոլիստներին։ Մենք նաև ասում ենք, որ խաղացողները չեն կարող ավելի լավ վիճակում լինել ոչ մի այլ տեղ», – Լապորտայի խոսքերն է մեջբերում La Vanguardia-ը։

17-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։