«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հաստատել է, որ համաձայնության է եկել գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի հետ՝ մինչև 2027 թվականի ամառը նրա աշխատանքային պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ։
«Մենք դեռ հունվարին համաձայնության եկանք, որ Ֆլիկը կերկարաձգի իր պայմանագիրը մեկ տարով՝ մինչև 2027 թվականը։ Մենք դեռ չենք պաշտոնապես հաստատել այս համաձայնագիրը, բայց Հանսին իր խոսքի տերն է։
Նա դա ապացուցեց ավելի վաղ, երբ ասաց, որ չի կարող մարզել «Բարսելոնան», քանի որ պայմանագիր է կնքել Գերմանիայի ազգային հավաքականի հետ։ Բայց նույնիսկ այդ ժամանակ ես մտածում էի, որ մի օր նա կմարզի «Բարսելոնան»», – ասել է Լապորտան La Vanguardia-ին տված հարցազրույցում։
Գերմանացի մասնագետի ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2025/2026 մրցաշրջանի ավարտը։