Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը հոսպիտալացվել է բազմաթիվ այրվածքներով

«Յուվենտուսի», «Ինտերի» և «Բավարիայի» նախկին ֆուտբոլիստ Լուսիոն հոսպիտալացվել է բազմաթիվ այրվածքներով։

Ինչպես հայտնում է Globo-ն՝ բրազիլացի նախկին ֆուտբոլիստը այրվածքներ է ստացել վթարի հետևանքով։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Լուսիոյի տանը բուխարի է պայթել։ Այժմ բրազիլացու վիճակը գնահատվում է կայուն, և նա գիտակցության մեջ է։

Լուսիոն ավարտել է իր ֆուտբոլային կարիերան 2020 թվականին։