«Ասթոն Վիլլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսի հնարավոր տրանսֆերի շուրջ նոր լուրեր են շրջանառվում։ Ըստ DSports-ի՝ 32-ամյա արգենտինացի դարպասապահը ստացել է առաջարկներ մի քանի առաջատար ակումբներից, որոնց թվում նշվում են «Բարսելոնան» և «Մանչեսթեր Յունայթեդը»։
Մարտինեսը հանդես է գալիս «Ասթոն Վիլլայում» 2020 թվականից և ունի պայմանագիր մինչև 2029 թվականի կեսերը։ Transfermarkt պորտալի գնահատմամբ՝ նրա տրանսֆերային արժեքը կազմում է մոտ 25 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ Մարտինեսը Արգենտինայի հավաքականի կազմում 2022 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն։