Կառլո Անչելոտտին շնորհավորել է «Բարսելոնային»

«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին շնորհավորել է «Բարսելոնային» Լա Լիգայի չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապակցությամբ։

«Բլաուգրանան» դարձավ Իսպանիայի չեմպիոն՝ 36-րդ տուրում հաղթելով «Էսպանյոլին» (2-0)։

««Բարսելոնան» հիանալի խաղաց և պետք է շնորհավորել։ Նրանք առաջնության ամենաստաբիլ թիմն էին և խաղում էին շատ գեղեցիկ ֆուտբոլ։ Այո, նրանք արժանի էին այդ կոչմանը։ Հաջորդ մրցաշրջանը բոլորովին այլ պատմություն կլինի», – Անչելոտտիի խոսքերն է մեջբերում AS-ը։

2024/25 մրցաշրջանում «Բարսելոնան» նվաճեց նաև Իսպանիայի գավաթը և Սուպերգավաթը։ Պատմության մեջ երկրորդ անգամ կատալոնացիները կարողացան նվաճել բոլոր երեք ազգային գավաթները։