«Ատալանտան» ակումբային ռեկորդ է սահմանել

Իտալիայի առաջնության 37-րդ տուրի առաջին խաղը տեղի ունեցավ մեկ օր առաջ։ «Ատալանտան» արտագնա խաղում կամային հաղթանակ տարավ «Ջենովայի» նկատմամբ․ առաջին խաղակեսից հետո «Ջենովան» հաղթում էր Բերգամասկներին։

Ինչպես պարզվեց, այս հաղթանակը «Ատալանտայի» տասներեքերորդն էր այս մրցաշրջանում անցկացրած 19 արտագնա խաղերում, որը դարձավ «Ատալանտայի» նոր ակումբային ռեկորդ։

Ակումբը նախկինում երբեք չէր կարողացել մեկ մրցաշրջանում այդքան շատ արտագնա խաղերում հաղթել։ Իտալիայի առաջնության վերջին տուրում «Ատալանտան» տանը կխաղա «Պարմայի» դեմ, ինչը տեղի կունենա մայիսի 25-ին, այսինքն՝ հաջորդ կիրակի։