«Արսենալի» պաշտպան Յակուբ Կիվերը կարող է կարիերան շարունակել Իտալիայում։ Այս մասին հայտնում է Calciomercato-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 25-ամյա լեհի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Նապոլին»։ Միաժամանակ, նեապոլական ակումբը ցանկանում է, որ լոնդոնյան ակումբը խաղացողի համար գինը նվազեցնի մինչև 35 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում Քիվերը մասնակցել է 28 հանդիպման, խփել մեկ գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։
Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 22 միլիոն եվրո։