Անդրեյ Լունինը կարող է փոխել ակումբային գրանցումը

Դարպասապահ Անդրեյ Լունինը կարող է փոխել ակումբային գրանցումը այս ամռանը։ Ուկրաինացին մտածում է «Ռեալ Մադրիդից» հեռանալու մասին՝ խաղային պրակտիկայի պակասի պատճառով, հաղորդում է Takvim հրատարակությունը։

Աղբյուրի տվյալներով՝ Լունինին ձեռք բերելու հիմնական ֆավորիտներն են «Գալաթասարայը» և «Ֆեներբախչեն»։

«Ֆեներբահչեն» արդեն կապեր է հաստատել Լունինի գործակալ Ժորժե Մենդեշի հետ, և բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում։

Այս մրցաշրջանում Լունինը խաղացել է 12 խաղ, բաց է թողել 19 գոլ և չորս անգամ անառիկ է պահել դարպասը։