Ֆերան Տորեսը կարող է տեղափոխվել Անգլիա

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ֆերան Տորեսը կարող է Իսպանիայից տեղափոխվել Անգլիա։

Բիրմինգհեմի «Ասթոն Վիլլան» հետաքրքրություն է ցուցաբերում նրա տրանսֆերի նկատմամբ, հաղորդում է «Բիրմինգհեմ Մեյլը»։

Անգլիական ակումբը պլանավորում է 25-ամյա խաղացողին ձեռք բերել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։

Ինչ վերաբերում է «Բարսելոնային», ապա ակումբի ղեկավարությունը պատրաստ է բաժանվել Ֆերանից 50 միլիոն եվրոյի դիմաց։

2024/2025 մրցաշրջանում հարձակվողը անցկացրել է 45 խաղ, խփել 19 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։