«Բարսելոնան» չորեքշաբթի երեկոյան 2-0 հաշվով հաղթեց «Էսպանյոլին» և նվաճեց Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը։
Կատալոնացիները վերսկսել են մարզումները շաբաթ օրը։
Ինչպես հայտնում է Marca-ն, պաշտպան Ռոնալդ Արաուխոն բացակայել է թիմի մարզումից։ Արաուխոն «Էսպանյոլի» դեմ դերբին ավարտեց ծնկի վնասվածքով։ Վնասվածքը լուրջ չի լինի, սակայն ուրուգվայցու մասնակցությունը «Բարսելոնայի» հաջորդ խաղին գործնականում բացառված է։
Կիրակի՝ մայիսի 18-ին, «Բարսելոնան» տանը կանցկացնի Իսպանիայի առաջնության խաղ «Վիլյառեալի» դեմ։ Սա կատալոնացիների վերջին տնային խաղն է այս մրցաշրջանում։