Անգլիայի առաջնության 37-րդ տուրում, Լոնդոնի «Չելսին» նվազագույն հաշվով հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»։ Լոնդոնյան ակումբի ավագ Ռիս Ջեյմսը այս խաղում գոլային փոխանցում կատարեց. գոլ խփեց Մարկ Կուկուրելյան։
«Մենք ամբողջ մրցաշրջանն աշխատեցինք, որպեսզի հաղթանակ տանենք։ Առաջին խաղակեսը շատ դժվար էր, բայց մեզ հաջողվեց մնալ խաղի մեջ և հասկացանք, որ պետք է դուրս գանք և երկրորդ խաղակեսում գոլ խփենք։ Կարծում եմ՝ մենք արժանի ենք Չեմպիոնների լիգայում տեղ գտնելուն», – Ռիսի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։