«Ռեալ Մադրիդի» ղեկավարությունը պատրաստվում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում զգալիորեն ուժեղացնել թիմի պաշտպանական գիծը։ Ինչպես գրում է Marca պարբերականը, մադրիդյան ակումբը չի բավարարվելու միայն Դին Հյուսենի տրանսֆերով և նախատեսում է ձեռք բերել ևս մեկ կենտրոնական պաշտպանի։
Ակումբում մտահոգություն կա, որ Դավիդ Ալաբայի, Անտոնիո Ռուդիգերի և Էդեր Միլիտաոյի վրա երկարաժամկետ հույս դնելը կարող է ռիսկային լինել։ Այս ֆուտբոլիստները հաճախ են վնասվածքներ ստանում և այս պահին նույնպես բացակայում են խաղադաշտից։
Հիշեցնենք, որ հաջորդ մրցաշրջանից «Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզչի պաշտոնը կզբաղեցնի Խաբի Ալոնսոն, որը թիմում կփոխարինի Կառլո Անչելոտիին։