«Ռեալ Մադրիդը» հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» աստղի ծառայություններով

«Ռեալ Մադրիդը» ցանկանում է ուժեղացնել թիմի կիսապաշտպանությունը։ «Արքայական» ակումբի ղեկավարությունը հետևում է «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպան Ռոդրիի հետ կապված իրավիչակին, ով անցյալ տարի նվաճեց «Ոսկե Գնդակը»։

Անգլիական ակումբը կարող է բաժանվել իր առաջատար կիսապաշտպանից, եթե նրա համար առաջարկվի 130 միլիոն եվրո։ Իսպանացու գործող պայմանագիրը «Քաղաքայինների» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։

28-ամյա կիսապաշտպանը Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում խաղացել է ընդամենը երկու խաղ։ Ռոդրին բաց թողեց գրեթե ամբողջ մրցաշրջանը ծնկի խաչաձև կապանների վնասվածքի պատճառով։