«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է իր թիմի պարտությունը Անգլիայի գավաթի եզրափակչում «Քրիսթալ Փելասի» դեմ (0-1)։
«Մենք գոլ չխփեցինք, այնպես որ շնորհավորում ենք «Քրիսթալ Փելասին» հաղթանակի կապակցությամբ։ Մենք արեցինք այն ամենը, ինչ կարող էինք։ Այսօր մենք ավելի ագրեսիվ էինք։ Բայց եթե գոլեր չես խփում, չես կարող հաղթել։
Իմ ֆուտբոլիստները շատ լավ խաղացին, շատ ավելի լավ, քան նախորդ մրցաշրջանում՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ եզրափակչում։ Ֆուտբոլը երբեմն կարող է այդպիսին լինել։ Մենք հիանալի հնարավորություն ստեղծեցինք վերջնամասում, լավ էինք փոխանցումներ կատարում։
Այո՛, ցավոք, մենք չկարողացանք հաղթել, բայց շնորհավորում ենք «Քրիստալ Փելեսին»», – Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC-ն։