«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողը կարող է տեղափոխվել իտալական գրանդ

Նիդեռլանդների ազգային հավաքականի հարձակվող Ջոշուա Զիրկզին, որը ներկայումս հանդես է գալիս «Մանչեսթեր Յունայթեդում», կարող է վերադառնալ Իտալիա։ Corriere dello Sport-ի հաղորդմամբ՝ «Ինտերը» հետաքրքրված է 23-ամյա ֆուտբոլիստի ձեռքբերմամբ։

«Կարմիր սատանեները» պատրաստ են քննարկել Զիրկզեին վաճառելու տարբերակը՝ պահանջելով նրա դիմաց մոտ 40 միլիոն եվրո։ Հարձակվողն արդեն փորձ ունի Սերիա A-ում՝ հանդես գալով «Բոլոնիայի» կազմում նախորդ մրցաշրջաններից մեկում։

Ընթացիկ մրցաշրջանում Զիրկզին մասնակցել է 32 հանդիպման Անգլիայի Պրեմիեր լիգայում՝ խփելով 3 գոլ և կատարելով 1 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի վերջը։