Հոլանդիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Յոզուա Զիրկզեն կարող է տեղափոխվել Իտալիայի առաջնություն, որտեղ նախկինում հանդես է եկել «Բոլոնիայի» կազմում։
Corriere dello Sport-ի տվյալներով՝ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է Միլանի «Ինտերը»։
«Կարմիր սատանաները» պատրաստ են բաց թողնել Զիրկզեին, եթե միլանյան թիմը նրա համար առաջարկի 40 միլիոն եվրո։
23-ամյա հարձակվողը այս մրցաշրջանում Պրեմիեր Լիգայում անցկացրել է 32 հանդիպում, խփել է երեք գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի հունիսի վերջը։