Լամին Յամալ․ «Մենք ուզում ենք երկրպագուներին փոխանցել, որ սա միայն սկիզբն է»

«Բարսելոնայի» 17-ամյա հարձակվող Լամին Յամալը, Իսպանիայի առաջնությունում վաղաժամ հաղթանակից հետո, ընդգծել է, որ «կապտանռնագույնները» չեն պատրաստվում այդքանով կանգ առնել։

«Սա երազանքի իրականացում է։ «Բարսայի» հետ Լա Լիգան հաղթելը անհավանական է, բայց սա միայն առաջին մասն է այն ամենի, ինչին մենք ուզում ենք հասնել։ Մենք ուզում ենք երկրպագուներին փոխանցել, որ սա միայն սկիզբն է։ Հաղթանակից հոգնելը անհնար է։ Ես անընդհատ մտածում եմ նրանց մասին», – Յամալի խոսքերն է մեջբերում ESPN-ը։

Այս մրցաշրջանում կատալոնական ակումբը, Լա Լիգայից բացի, նվաճեց նաև Իսպանիայի գավաթը և Սուպերգավաթը։