Անգլիացի կիսապաշտպան Ջոբ Բելինգհեմը, որը խաղում է «Սանդերլենդի» կազմում, կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում։ Այս մասին հաղորդում է Football Espana-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ռեալ Մադրիդը» հետաքրքրված է Ջուդ Բելինգհեմի 19-ամյա եղբորը ձեռք բերելով։ Դորտմունդի «Բորուսիան» պատրաստվում է մրցակցել «Լոս Բլանկոսի» հետ ֆուտբոլիստի համար պայքարում։ Բելինգհեմ կրտսերի պայմանագիրը «Սանդերլենդի» հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի վերջը։
Transfermarkt-ը նրա շուկայական արժեքը գնահատում է 22 միլիոն եվրո։ 2024/2025 Չեմպիոնշիփի մրցաշրջանում Ջոբը խաղացել է 42 խաղ, խփել չորս գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։