Հայտնի է, թե որտեղ է ցանկանում կարիերան շարունակել Կրիշտիանու Ռոնալդուն

«Ալ-Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է վերադառնալ Եվրոպա։

Ինչպես հայտնում է սաուդցի լրագրող Ալհազ Մութաբին՝ Ռոնալդուն չի երկարաձգի պայմանագիրը սաուդյան թիմի հետ և դիտարկում է կարիերան Անգլիայում շարունակելու տարբերակը։

Կրիշտիանու Ռոնալդուն «Ալ-Նասրին» միացել է ազատ գործակալի կարգավիճակով 2023 թվականին։