«Բարսելոնան» կիրակի օրը կանցկացնի 2024/25 մրցաշրջանի իր վերջին տնային խաղը։ Հանս-Դիտեր Ֆլիկի թիմը սեփական հարկի տակ կընդունի «Վիլյառեալին»։
Մամուլի ասուլիսում գերմանացի մասնագետը պատասխանեց «Կամպ Նոու» իր հնարավոր վերադարձի վերաբերյալ հարցին։
«Մենք չենք խոսել «Կամպ Նոու» վերադառնալու մասին։ Մենք պետք է սպասենք և տեսնենք։ Ակնհայտ է, որ մենք լավ ժամանակ անցկացրինք այս հանդիսատեսի հետ «Մոնժուիկում»։ Հրաշալի էր։ Անհամբեր սպասում եմ նոր մարզադաշտում ելույթ ունենալուն, այն հրաշալի կլինի։ Հուսով ենք՝ մենք կվերադառնանք հաջորդ մրցաշրջանում», – Ֆլիկի խոսքերն է մեջբերում AS-ը։
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Բարսելոնան» պլանավորում է սեպտեմբերին վերադառնալ «Կամպ Նոու» մարզադաշտ։