Անգլիայի առաջնության 37-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» նվազագույն առավելությամբ հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»։
Լոնդոնյան ակումբի իտալացի մարզիչ Էնցո Մարեսկան բողոքել է, որ լրագրողները «Չելսիի» հիմնական խնդիրներից մեկն են։ Նա կարծում է, որ մամուլի կողմից գործադրվող ճնշումը չափազանց մեծ է։
«Անձամբ ինձ համար խնդիրը դուք եք՝ լրագրողներդ։ Բանն այն է, որ դուք կարծում եք, որ սա նույն «Չելսին» է, ինչ մի քանի տարի առաջ, բայց այդպես չէ։ Մենք ավելի քիչ գումար ունենք, մեր նախագիծն այլևս փողի մասին չէ, այլ ունեցածով ինչ-որ բան ստեղծելու», – Մարեսկայի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։