Էդուարդ Սպերցյան․ «Դա կլինի կյանքի խաղ»

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարծում է, որ ՌՊԼ-ի 30-րդ տուրի՝ Մոսկվայի «Դինամոյի» հետ խաղը ամենակարևորը կլինի «Կրասնոդարի» ֆուտբոլիստների կյանքում։

Շաբաթ օրը «Կրասնոդարը» դժվարին հաղթանակ տարավ «Օրենբուրգի» նկատմամբ (2-1) ՌՊԼ-ի 29-րդ տուրում։

«Մենք բնավորություն ցուցաբերեցինք, մեզ համար շատ կարևոր հաղթանակ էր։ Այս խաղում մենք մեր առջև դրված խնդիրը կատարեցինք առավելագույնս, ամբողջ թիմը կդիտի վաղվա «Զենիթի» դեմ խաղը և կպատրաստվի «Դինամոյի» հետ խաղին։

Մենք կպատրաստվենք այնպես, ինչպես բոլոր խաղերին։ Բայց մեզ համար սա կարելի է անվանել կյանքի խաղ, սա այն է, ինչի համար մենք աշխատում ենք ամեն օր։ Սա այն է, ինչի համար երկրպագուները գալիս են յուրաքանչյուր խաղին։ Բայց մենք պետք է հանգիստ պատրաստվենք և հասնենք մեր առավելագույնին», – Սպերցյանի խոսքերն է մեջբերում Championat-ը։

ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակը, ստորև՝