«Ռեալ Մադրիդի» աջ պաշտպան Դանի Կարվախալը խոստովանել է, որ արդեն հասել է այն ամենին, ինչի մասին երազում էր ֆուտբոլում։
«Ես իրականացրեցի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալու իմ երազանքը, բայց ամենակարևորը՝ ես իրականացրի «Ռեալ Մադրիդում» խաղալու իմ երազանքը, հաջողության հասա այստեղ և օգնեցի պատմություն կերտել իմ կյանքի ակումբի համար», – ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն։
Դանի Կարվախալը շարունակում է վերականգնվել խաչաձև կապանների վնասվածքից, որը ստացել էր անցյալ տարվա հոկտեմբերին։ Ակնկալվում է, որ ֆուտբոլիստը կկարողանա վերադառնալ խաղադաշտ ամռանը։