Սենսացիա․ «Քրիստալ Փելեսը» հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» և իր պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Անգլիայի գավաթը 🎥

Լոնդոնում ավարտվեց Անգլիայի գավաթի եզրափակիչը։

«Քրիստալ Փելեսը» իր պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Անգլիայի գավաթը։ Եզրափակիչում Օլիվեր Գլասների թիմը հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»։

Խաղը տեղի ունեցավ «Ուեմբլի» մարզադաշտում և ավարտվեց 1-0 հաշվով։ Միակ գոլը խփեց Էբերեչի Էզեն 16-րդ րոպեին՝ Դանիել Մունյոսի փոխանցումից հետո։ «Մանչեսթեր Սիթին» կարող էր հավասարեցնել խաղի հաշիվը մինչև ընդմիջում, բայց Օմար Մարմուշը չիրացրեց 11 մետրանոց հարվածը։

«Քրիստալ Փելեսը» նախկինում երկու անգամ՝ 1990 և 2016 թվականներին, հասել էր Անգլիայի գավաթի եզրափակիչ, բայց երբեք չի նվաճել գավաթը։ «Մանչեսթեր Սիթին» յոթ անգամ նվաճել է Անգլիայի գավաթը։

Խաղի տեսությունն՝