14-ամյա Կրիշտիանու Ռոնալդու կրտսերը, որը աշխարհահռչակ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի որդին է, գտնվում է Մադրիդի «Ռեալի» ուշադրության կենտրոնում։ Ինչպես հայտնում է Defensa Central-ը, «արքայական» ակումբի սկաուտները հետևում են պատանի ֆուտբոլիստի առաջընթացին։
Աղբյուրի տվյալներով՝ հենց ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսն է հանձնարարել հատուկ վերահսկել Ռոնալդու կրտսերի խաղերը և զարգացումը։ Ներկայումս երիտասարդ հարձակվողը հանդես է գալիս Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ակումբի ակադեմիայում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր՝ Կրիշտիանու կրտսերի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»։