«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին իր կարծիքն է հայտնել թիմի նորեկ Դին Հոյսենի մասին։
Շաբաթ օրը մադրիդյան ակումբը հայտարարեց «Բորնմութի» հետ 20-ամյա Իսպանիայի հավաքականի պաշտպանի տրանսֆերի և խաղացողի հետ 5-ամյա պայմանագիր կնքելու մասին։
«Հոյսենը հիանալի երիտասարդ խաղացող է՝ հսկայական ներուժով։ Տրանսֆերը շատ լավն է։ Ես միշտ ուրախ եմ տեսնել նոր խաղացողների «Ռեալ Մադրիդում», քանի որ ակումբը միշտ ցանկանում է լինել իր լավագույն տարբերակը։
Անցյալ տարի նման հնարավորություն չկար. Ալաբան վերադարձավ թիմ, Միլիտաոն լավ էր, ինչպես նաև Կարվախալը։ Բայց վնասվածքները բոլորին հիասթափեցրին», – Անչելոտիի խոսքերն է մեջբերում AS-ը։