«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասը կարող է տեղափոխվել Իսպանիայի առաջնություն։ Կատալոնական «Բարսելոնան» հետաքրքրված է կոլումբիացի ֆուտբոլիստի ծառայություններով, հաղորդում է Relevo-ն։
Աղբյուրի համաձայն՝ «Բլաուգրանան» Դիասին համարել է իրենց հիմնական տրանսֆերային նպատակը ամռան համար։ Հնարավոր գործարքը գնահատվում է 80 միլիոն եվրո։
Լուիսը խաղում է «Մերսիսայդյան հսկայի» կազմում 2022 թվականից։ Ընթացիկ խաղաշրջանում հարձակվողը խաղացել է 48 խաղ, խփել 17 գոլ և կատարել ութ գոլային փոխանցում։ Կոլումբիացու և անգլիական թոփ ակումբի միջև գործող պայմանագիրը լրանում է 2027 թվականի ամռանը։