Բարսելոնան» և «Ռեալ Մադրիդը» հետաքրքրված են անգլիացի պաշտպանի ծառայություններով

Անգլիայի հավաքականի և «Քրիսթալ Փելասի» պաշտպան Մարկ Գեհին կարող է հայտնվել Իսպանիայի առաջնությունում, հաղորդում են The Sun-ի լրագրողները։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 24-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրված են կատալոնական «Բարսելոնան» և «Ռեալ Մադրիդը»։ Խաղացողը պատրաստ է վաղաժամկետ խզել պայմանագիրը՝ իսպանական հսկաներից մեկը տեղափոխվելու համար։

Սակայն նման տարբերակի համար պոտենցիալ գնորդը ստիպված կլինի «Արծիվներին» վճարել 50 միլիոն։ Այս մրցաշրջանում Մարկը մասնակցել է 43 խաղի, խփել երեք գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։ Նրա աշխատանքային պայմանագիրը անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։