«Էվերթոնի» պաշտպան Էշլի Յանգը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա թիմից։ Այս մասին հայտնում է Պրեմիեր Լիգայի մամուլի ծառայությունը։
Ֆուտբոլիստը կլքի թիմը պայմանագրի ժամկետը լրանալուց հետո։
Էշլի Յանգը միացել է «Էվերթոնին» 2023 թվականի ամռանը։ Մինչ այդ նա հանդես է եկել մի շարք հայտնի ակումբներում։ Ֆուտբոլիստը իր կարիերան սկսել է «Ուոթֆորդում», ապա խաղացել է «Աստոն Վիլայում» և «Մանչեսթեր Յունայթեդում», որտեղ նվաճել է Անգլիայի Սուպերգավաթը, Անգլիայի գավաթը, Անգլիայի Լիգայի գավաթը, ինչպես նաև նվաճել է Եվրոպա Լիգան և դարձել Պրեմիեր Լիգայի չեմպիոն։
Էշլի Յանգը Անգլիայի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 39 հանդիպում՝ խփելով 7 գոլ։ Նա մասնակցել է 2012 թվականի Եվրոպայի առաջնությանը և 2018 թվականի աշխարհի առաջնությանը։